• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթեր» 2-1 «Չելսի» (տեսանյութ)

Vardy-ChelseaՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Քինգ Փաուեր» մարզադաշտում, ուր առաջատար «Լեսթեր Սիթին» ընդունել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

Կլաուդիո Ռանիերիի սաները ոչ մի խնդիր չունեցան «կապույտների» հետ և տարան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իրենց 10-րդ հաղթանակը։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Ռիյադ Մահրեզը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ժոզե Մոուրինյոյի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին։

Այս հաղթանակից հետո «աղվեսները»՝ վաստակած 35 միավորով կշարունակեն միանձյան գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Գոլեր․ Վարդի՝ 34ր, Մահրեզ՝ 48ր, Ռեմի՝ 77ր։

Հետաքրքիր փաստեր