• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեսկոտը հանուն տիտղոսների չհեռացավ «Սիթիից»

Ջոլեոն ԼեսկոտՋոլեոն Լեսկոտը խոստովանել է, որ հունվարին հրաժարվեց հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», որպեսզի կրկին զգա տիտղոս նվաճելու բերկրանքը:

Հայտնի է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 31-ամյա անգլիացին առաջարկներ ուներ «Վեստ Հեմից» և «Բեշիկթաշից»: «Սիթին» դեմ չէր բաց թողնել իր պաշտպանին, ում պայմանագիր կլրանա մրցաշրջանի ավարտին:

Սակայն արդյունքում Լեսկոտը մնաց Մանչեսթերում: «Քաղաքայինները» չորս ճակատով շարունակում են պայքարը և Ջոլեոնը հուսով է, որ տիտղոսներով կլքի «Էթիհադը»:

-Ես կարող էի հեռանալ հունվարին, սակայն մենք շարունակում ենք տիտղոսների համար պայքարը և հենց դրա համար էլ որոշեցի մնալ: Ես վաղուց գիտեմ, որ իմ պայմանագիրը չի երկարաձգվի, սակայն դրանից ես վատ չեմ զգում: Հուսով եմ, որ վերջին ամիսների ընթացքում կարևոր դեր կունենամ թիմի համար և կարժանանամ այլ ակումբների հետաքրքրությանը,- Manchester Evening News-ին հայտնել է Լեսկոտը:

Հետաքրքիր փաստեր