• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիգայի գավաթի եզրափակիչ` «Բրեդֆորդ» – «Սուոնսի Սիթի» (անոնս)

Բրեդֆորդ - Սուոնսի ՍիթիԱյսօր երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կխաղարկվի ընթացիկ մրցաշրջանի առաջին տիտղոսը՝ Լիգայի գավաթը, որի համար եզրափակիչ են հասել «Բրեդֆորդը» և «Սուոնսի Սիթին»: Բացի այդ թիմերը պայքարելու են հաջորդ մրցաշրջանում Եվրոպա Լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:

«Բրեդֆորդին» իրավամբ կարելի է համարել այս մրցաշարի գլխավոր հայտնությունը: Անգլիայի երկրորդ լիգայում հանդես եկող թիմը եզրափակիչ հասնող ճանապարհին պայքարից դուրս թողեց Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուիգանին», «Արսենալին» և «Աստոն Վիլլային»:

«Բրեդֆորդը» Լիգայի գավաթի խաղարկությունում իր ելույթները սկսեց դեռ օգոստոսին և դարձավ չորրորդ դիվիզիոնի երկրորդ թիմը, որին հաջողվել է հասնել գավաթի եզրափակիչ: 1962թ-ին այդ ճանապարհը անցել է նաև «Ռոչդեյլը»:

Այսօրվա խաղը կդառնա 1911թ-ից հետո «Բրեդֆորդի» ամենանշանակալից խաղը: Հենց այդ թվականին է «Բրեդֆորդը» վերջին անգամ տիտղոս նվաճել՝ Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին»:

Ոչ պակաս պատմական իրադարձություն է նաև «Սուոնսի Սիթիի» համար: Իր ողջ պատմության ընթացքում ուելսյան թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել անգլիական ֆուտբոլում:

«Սուոնսին» այս խաղում չի կարող օգտնվել իր հուսալի պաշտպան Չիկո Ֆլորեսի ծառայություններից, ով այդպես էլ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:

«Կարապների» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը արդեն հայտնել է, որ այս խաղում թիմի դարպասը կվստահվի փորձառու Ջերարդ Թրեմելին:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 0:2

Հետաքրքիր փաստեր