• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիդսը» և «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել

«Լիդսը» և «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Ժան-Կևին Օգուստինի փոխհատուցման հարցում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) պարտավորեցրել էր «Լիդսին» 18,4 միլիոն ֆունտ վճարել «ՌԲ Լայպցիգին»՝ դրանով իսկ ուժի մեջ թողնելով ՖԻՖԱ-ի հունիսին կայացրած որոշումը։

Ժամանակին Էլլանդ Ռոուդի ակումբը հրաժարվել էր գնել Օգուստինին վեց ամիս վարձակալությունից հետո՝ պատճառաբանելով ֆորսմաժորը՝ կորոնավիրուսային պանդեմիայի տեսքով, սակայն ֆուտբոլային պաշտոնյաները համաձայն չէին դրա հետ:

CAS-ի դատավճռից զայրացած՝ «Լիդսը» փորձեց ուղիղ համաձայնության գալ «ՌԲ Լայպցիգի» հետ, և երկուշաբթի օրը «սպիտակները» պաշտոնական հայտարարություն տարածեցին, որ երկու ակումբների միջև վեճը լուծվել է «խաղաղ կարգավորման» միջոցով, որի պայմանները կմնան գաղտնի:

Բացի այդ, Օգուստինը «Լիդսի» կազմում ընդամենը երեք  անգամ մտել է փոխարինման 2019/20 մրցաշրջանում, երբ սպիտակները հաղթեցին Չեմպիոնշիփը։ Այժմ Ժան-Կևինը խաղում է «Բազելում»: