• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լինդելոֆը ակնարկել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին

Պաշտպան Վիկտոր Լինդելոֆը ակնարկել է այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:

Ինչպես Հարի Մագուայռը, ում հետ նա ոչ վաղ անցյալում «Յունայթեդի» հիմնական պաշտպանական զույգն էր, Լինդելոֆն այս մրցաշրջանում մեծ վստահություն չի ստանում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագից:

28 ամյա Լինդելոֆն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում՝ փոխարինման դուրս գալով ևս չորսում:

Ժամանելով Շվեդիայի հավաքականի բազա՝ Լինդելոֆն անկեղծորեն խոստովանել է, որ այս իրավիճակն իրեն հարիր չէ, սակայն Վիկտորը լուծում կգտնի ամռանը։

«Իհարկե, ինչպես յուրաքանչյուր խաղացող, դու ցանկանում ես խաղալ յուրաքանչյուր խաղ, և ակնհայտ է, որ ես դա չարեցի այս մրցաշրջանում»:

«Բայց ինձ համար միշտ հաճելի է գալ ազգային հավաքական, լինել այստեղ, և ես միշտ ուրախ եմ ներկայացնել իմ երկիրը: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում մեզ սպասվող հանդիպումներին»:

«Ինչպես ասացի, ես ուզում եմ խաղալ: Ես ֆուտբոլիստ եմ դարձել խաղեր խաղալու համար, բայց դեռ չեմ մտածել այդ (հնարավոր տրանսֆերի) մասին: Այս պահին ես կենտրոնացած եմ միայն ազգային հավաքականի վրա, իսկ հետո, իհարկե, կմտածեմ ակումբի հետ մրցաշրջանի մնացած հատվածի մասին: Ամռանը մենք կգնահատենք իրավիճակը և կտեսնենք, թե ինչպես լավ կլինի շարունակել»,- Լինդելոֆի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր