• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» այս մրցաշրջանը կավարտի լավագույն 4-ից դուրս

«Տոտտենհեմի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Օ’Հարան ակնկալում է, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը կավարտի լավագույն 4-ից դուրս:

Անցկացրած 11 խաղից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է աղյուսակի միայն 8-րդ հորիզոնականը, դեռևս չի հաղթել արտագնա ոչ մի խաղում և արդեն 12 միավորով հետ է առաջատար «Արսենալից»:

Օ’Հարան այս հետընթացը «Լիվերպուլում», որը սովոր է պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար, թիմում քիչ ներդրումներ կատարելուն և հիմնական խաղացողների տարիքին է վերագրում:

«Ինչպե՞ս հանկարծ այս թիմը դարձավ այդքան միջակ։»

«Ես գիտեմ, որ նրանք վնասվածքներ ունեն, առանցքային խաղացողները շարքից դուրս են եկել լուրջ վնասվածքներով: Ես հասկանում եմ, որ բոլորը վնասվածքներ են ստանում, բայց այս թիմը երեք-չորս մրցաշրջան է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Նրանք վերջին երեք մրցաշրջանները չեն խաղացել նույն կազմով: Նրանք վնասվածքներ են ստացել, բայց միշտ մրցունակ են եղել»:

«Երբ ես նայում եմ այս թիմին, մտածում եմ՝ «Ինչո՞ւ նրանք այդքան դանդաղեցին», ճշմարտությունն այն է, որ նրանք ներդրումներ չեն կատարել թիմի կազմում»:

«Նրանք հույսը դրեցին Վան Դեյկի վրա, ով անհավանական էր մի քանի սեզոնների ընթացքում, իսկ այժմ վնասվածքի պատճառով նա դանդաղել է, թեև «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում նա հիանալի էր»։

«Բացի այդ, թիմը ծերացել է: Նրանք ներդրումներ չեն կատարել, չեն թարմացրել կազմը, իսկ հրավիրված խաղացողները նախկինի պես լավը չեն, ինչպես Մանեն»:

«Այժմ նրանց խնդիրն այն է, որ նրանք մի քայլ հետ են գնացել, և նրանք պետք է հասկանան, թե ինչպես ուղղել այդ ամենը»:

«Բայց ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք այս կազմով մրցաշրջանը կավարտեն թոփ-4-ում »,- talkSPORT-ին ասել է Օ’Հարան: