• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիվերպուլը այս մրցաշրջանում ունի մի շարք խնդիրներ․ Մո Սալահ

Լիվերպուլը լավագույնն է հեղինակած գնդակներով՝ 37, թիմի գլխավոր ռմբարկուն Մո Սալահը առաջատարն է 13 գոլերով, բայց վերջին երկու խաղերում մերսիսայդցիները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները, նման բան վերջին անգամ եղել էր 2018-ի մայիսին։  Յուրգեն Կլոպպը մի քանի անգամ դժգոհել է թիմի ռիթմից, «մեր խաղում չկա ռիթմ»,- մի քանի անգամ նշել է գերմանացի մասնագետը։

 

Ինչ նկատի ունի Կլոպպը, ասելով՝ «ռիթմ չկա»

Անցյալ մրցաշրջանի Լիվերպուլը ավելացնում էր ոչ թե քաոսային ռիթմով, այլ ժամացույցի պես ճշգրիտ հաճախականությամբ, ինչպես օվկիանոսի ալիքը, որը ըստ քամու ուժի ավելի ու ավելի է ուժեղանում, մեծանում՝ չկորցնելով իր ռիթմը։  Այս մրցաշրջանում որոշ բաներ այլ է։

Դեկտեմբերի 19-ին Քրիստալ Պելասին 0-7 հաշվով հաղթելուց հետո, Լիվերպուլը հաջորդ երեք խաղերում միասին  կատարեց 7 հարված դարպասին և վաստակեց ընդամենը երկու միավոր, ինչի հետեևանքով զիջեց Պրեմիեր Լիգայի առաջին հորիզոնականը Մանչեսթեր Յունայթեդին, որի հետ նրանք պիտի հանդիպեն կիրակի Էնֆիլդում։  Արդյո՞ք պետք է անհանգստանա Յուրգեն կլոպպը, թե՞  վերը նշված երեք խաղերը ուղղակի դիպվածներ էին, որոնք չունեն լուրջ վիճակագրական հիմք, և ինչքան է լիվերպուլյան հարձակման եռյակի Մանե-Ֆիրմինո-Սալահ ազդեցությունը թիմի ԱՆարդյունավետության վրա։

Այսօր կանդրադառնանք առանձին  Մո Սալահի խաղին։

Առաջին հայացքից թվում է, թե Սալահը լավ է խաղում, և նրան քննադատելու կարիք չկա․ 13 գնդակ 16 խաղերում այդքան էլ վատ չէ, բայց եթե հանենք գոլերից հինգը, որոնք եգիպտացին հեղինակել է 11 մետրանոց հարվածներով, նրա ռմբարկուական ցուցանիշը կլինի համեստ 8 գոլ։ Այս ամենի իրական պատկերը տեսնելու համար պետք նայել նրա xG-ին (expected goals – սպասվող/ակնկալվող գոլեր) բաց խաղում, այսինքն առանց 11 մետրանոցների, կամ տուգանային հարվածների։ Ինչքան մեծ է թիվը, այնքան մեծ է Սալահի՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը։

Սալահը իր  ռեկորդային 2017/2018 մրցաշրջանում դառնում էր 0,96 գոլի հեղինակ 0,7 xG-ի դեպքում, վերջին երկու մրցաշրջաններում եգիպտացին պահում էր 0,5 xG-ն սմեն 90 րոպեի համար, որը հոյակապ ցուցանիշ է, այսինքն՝ երկու խաղում մեկ ակնկալվող գոլ։ Այս՝ 2020/2021 մրցաշրջանում մի փոքր այլ է․ 0,34 xG ամեն  90 րոպեի համար։ Այսինքն երեք խաղերում մեկ ակնկալվող գոլ, սա շատ վատ վիճակագրական տվյալ է, այս ցուցանիշով նա Պրեմիեր Լիգայում 7-րդն է, իսկ օրինակ անցյալ մրցաշրջանում երկրորդն էր՝ Ռահիմ Ստերլինգից հետո։

Այս տվյալով Լիվերպուլում առաջինը Սադիո Մանեն է, ով  ունի 0,48 xG  90 րոպե խաղում, չնայած, որ այս մրցաշրջանում դարձել է 6 գոլի հեղինակ (անցյալ մրցաշրջանում 0,45 xG էր սենեգալցու ցուցանիշը)։ Այսինքն բաց խաղից Մանեն ավելի լավ հնարավորություն ունի գոլ հեղինակել, քան Սալահը։  Հետաքրքիր է նաև այն փաստը, որ եգիպտացին այս մրցաշրջանում ավելի քիչ է հարվածում դարպասի ուղղությամբ (մեկ խաղում միջինը 3,3 հարված ), քան անցյալ մրցաշրջանում (մեկ խաղում միջինը 4 հարված)։ Սա կարող է աննշան տարբերություն թվալ, բայց  Պրեմիեր Լիգայի  38 խաղերում այն կլինի 27-ով պակաս քան անցյալ մրցաշրջաններում, ինչը չի կարող չազդել Սալահի արդյունավետության վրա։

Միշտ վիճաբանության թեմա է եղել Սալահի ռմբարկուական հատկանիշները․ մարդկանց մի մասը հատկանշում է նրա տաղանդը, որպես եզրափակողի, իսկ մյուս մասը, որպես Կլոպպի Լիվերպուլի մի մասնիկի, այսինքն ավելի շատ Սալահը ունի Լիվերպուլի կարիքը, քան հակառակը, ամեն դեպքում, այս երկու թեզերը մեկը մյուսին ավելի շատ լրացնում են, քան հակասում։

Մենք դեռ նոր հասնում ենք մրցաշրջանի հասարակածին, հուսանք, որ եգիպտացին կբարելավվի իր վիճակագրական տվյալները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նա բաց է թողել մի քանի խաղ կովիդի հետևանքով։

Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր