• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» գնեց Դեյան Լովրենին

Դեյան Լովրեն«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սաութհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերը: Գործարքն արժեցել է 20 մլն ֆունտ:

Հաջող բուժզննում անցնելուց հետո, ի տարբերություն ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմիի, Լովրենը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել և դարձել է այս ամառվա ընթացքում Բրենդան Ռոջերսի հինգերրորդ ձեռքբերումը:

Daily Mirror-ի հաղորդմամբ, մերսիսայդյան ակումբում Դեյանը շաբաթական կվաստակի 50 հզր ֆունտ: Լովրենին սպասվում է մրցակցություն Մարտին Շկրտելի, Դանիել Ագգերի և Մամադու Սախոյի հետ: Սպասվում է, որ 25-ամյա խորվաթն արդեն այսօր կմիանա «Լիվերպուլի» ամերիկյան հավաքին:

-Իրականացավ իմ երազանքը: Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Հպարտանում եմ և անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին: Ես գիտեմ, որ մենք միլիոնավոր երկրպագուներ ունենք: «Լիվերպուլն» ավելին է, քան ակումբը,- ասել է Լովրենը:

Հետաքրքիր փաստեր