• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» 32,5 մլն ֆունտով գնեց Բենտեկեին

Քրիստիան Բենտեկե«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 32,5 մլն ֆունտ:

Բենտեկեն համարվում էր այս ամառվա ընթացքում «կարմիրների» առաջնային տրանսֆերային նպատակը, սակայն մերսիսայդյան ակումբը երկար ժամանակ փորձում էր բելգիացի գոլահարի տրանսֆերային արժեքն իջեցնել մինչև 20-25 մլն ֆունտ:

Ի վերջո, չկարողանալով համաձայնության գալ «վիլլացիների» հետ՝ «Լիվերպուլը» որոշեց 24-ամյա ֆուտբոլիստին գնել պայմանագրում սահմանված գումարով:

Բուժզննում անցնելուց հետո Բենտեկեն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ: Ամենայն հավանականությամբ, Բենտեկեն այս ամառվա ընթացքում «Լիվերպուլի» վերջին ձեռքբերումն էր:

-Ես շատ ուրախ եմ այս ակումբի մի մասը դառնալու համար և կփորձեմ օգնել հասնել դրված նպատակին,- ասել է Բենտեկեն:

Ավելացնենք, որ Բենտեկեն «Աստոն Վիլլայում էր 2012 թվականից: Այդ ընթացքում բիրմինգհեմյան ակումբում մասնակցել է 101 խաղի՝ դառնալով 49 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր