• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» կբարելավի Բոնիի համար արված առաջարկը

Վիլֆրիդ Բոնի«Լիվերպուլը» պատրաստվում է Վիլֆրիդ Բոնիին գնելու համար նոր առաջարկ անել «Սուոնսի Սիթիին»:

Goal պարբերականի հաղորդմամբ, «կարմիրներն» արդեն 12.5 մլն ֆունտ են առաջարկել 25-ամյա իվուարցու համար, սակայն ուելսյան ակումբից մերժում են ստացել:

«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Բոնիով և այժմ պատրաստ է նրան ձեռք բերելու համար 15 մլն ֆունտ առաջարկել՝ գումարած բոնուսները, որի արդյունքում առաջարկը կարող է հասնել մինչև 19 մլն ֆունտ:

Նշենք, որ Լուիս Սուարեսին վաճառելուց հետո «Լիվերպուլը» հարձակման գիծն ուժեղացնելու խնդիր է դրել: Այս պահին Բոնին միակ հարձակվողը չէ, ում ցանկանում են տեսնել «Էնֆիլդում»: