• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» կփորձի գնել Լազար Մարկովիչին

Լազար ՄարկովիչՈւրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը «Լիվերպուլին» ստիպել է մտածել հարձակման գիծն ուժեղացնելու մասին:

Ինչպես արդեն գիտենք, ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելել է չորս ամիս ֆուտբոլ խաղալ: Չնայած դրան, 27-ամյա Սուարեսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն առանց Սուարեսի խաղալու պլաններ է մշակում: Սպասվում է, որ արդեն երկուշաբթի օրը «Լիվերպուլն» ավարտին կհասցնի «Սաութհեմպտոնի» փլեյմեյքեր Ադամ Լալանայի տրանսֆերը:

«Լիվերպուլը» մոտ է նաև «Լիլի» երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիջիի տրանսֆերը գնելուն: «Կարմիրների» հաջորդ նորեկը կարող է դառնալ տաղանդավոր Լազար Մարկովիչը՝ «Բենֆիկայից»:

Սերբիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանված է 20 մլն ֆունտ: Լազարը նախընտրում է խաղալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան կամ երկրորդ հարձակվող:

Հետաքրքիր փաստեր