• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» համաձայնեցրել է Ալի Սիսոկոյի վարձակալությունը

Ալի Սիսոկո«Լիվերպուլը» մեկ տարով վարձակալել է «Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոյին:

 
Դեռևս օգոստոսի սկզբին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «կարմիրները» հետաքրքրվում են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստով: Սակայն հետո Սիսոկոյի համար նոր ֆավորիտ դարձավ «Սանդերլենդը»:

 
Այդուհանդերձ «Լիվերպուլը» չհրաժարվեց Ալիին ձեռք բերելու մտքից և գործն ավարտին հասցրեց: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «կարմիրները» համաձայնեցրել են ֆրանսիացու վարձավճարով տեղափոխությունը, ինչպես նաև ձեռք են բերել ֆուտբոլիստի տրանսֆերն ամբողջությամբ գնելու հնարավորություն:

 
«Լիվերպուլում» հիմնական կազմում տեղի համար Սիսոկոյին սպասվում է մրցակցություն Խոսե Էնրկիեի հետ: Իր նոր ակումբում բուժզննում անցնելու համար հաջորդ շաբաթվա սկզբին Ալին կժամանի Լիվերպուլ: