• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հաստատել է Ասպասի մոտալուտ տեղափոխությունը

Յագո Ասպաս«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբը համաձայնության է եկել «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասի ձեռքբերման հարցում: Գործարքը գնահատվում է 7.77 մլն ֆունտ:

Հինգշաբթի տեղեկություն հայտնվեց այն մասին, որ  Ասպասը լքել է Անգլիան, այդպես է պայմանագիր չկնքելով: Նույն շաբաթ բոլոր հարցերը կարգավորվեցին և, ինչպես «կարմիրների» պաշտոնական հայտարարության մեջ է նշվում, անհրաժեշտ «փաստաթղթային» որոշ հարցերի կարգավորումից հետո գործարքը կհամարվի կայացած:

Այս մրցաշրջանում Ասպասն անցկացրած 34 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ: Մինչև մրցաշրջանի վերջին տուրը «Սելտան» վտանգավոր գոտում էր գտնվում և կարող էր լքել Լա Լիգան, բայց Յագոյին հաջողվեց պահել իր հարազատ ակումբին Իսպանիայի բարձրագույն առաջնությունում:

Հիմա 25-ամյա իսպանացին որոշում է կայացրել տեղափոխվել «Լիվերպուլ»: Անկնալվում է, որ տրանսֆերի հետ կապված վերջնական ձևակերպումները կիրականացվեն մոտակա օրերին: