• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հետևում է Կրիստիան Էրիկսենի խաղին

Կրիստիան Էրիկսեն«Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է, որ «Լիվերպուլը» հետաքրքրվում է կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններով:

Այս շաբաթվա ընթացքում շշուկներ տարածվեցին այն մասին, թե մերսիսայդյան ակումբը պատրաստում է 15 մլն ֆունտ Էրիկսենի համար, ում պայմանագիրն «Այաքսի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:

Օվերմարսը միայն հաստատել է, որ «կարմիրներն» արդեն երկար ժամանակ է՝ հետևում են ֆուտբոլիստին:

-Մենք նայել ենք օտարերկրացի սկաուտների ցանկերը, ովքեր այցելում են մեր խաղերին, և «Լիվերպուլի» ներկայացուցիչները շատ հաճախ կան այդ ցուցակներում:

Ցանկանում ենք Էրիկսենին պահել ևս մի քանի տարի, սակայն այն օրը, երբ նա հեռանա ակումբից, պատրաստ կլինի հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Այսպիսի խաղացողն օգտակար կլինի նաև աշխարհի ամենամեծ ակումբին,- հայտնել է Օվերմարսը: De Telefraaf

Հետաքրքիր փաստեր