• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հրաժարվեց Մորենոյին գնելու մտքից

Ալբերտո ՄորենոԻնչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սևիլյայի» և Իսպանիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյին գնելու մտքից:

Օրեր առաջ «կարմիրները» «Սևիլյային» թուլ տվեցին վարձակալել իրենց հարձակվող Յագո Ասպասին՝ վերջինիս տրանսֆերը գնելու հնարավորությամբ, սակայն անգամ դա չմեղմեց իսպանական ակումբի դիրքորոշումը:

«Սևիլյան» մինչ այժմ իր 20-ամյա պաշտպանի համար «Լիվերպուլից» պահանջում է 20 մլն ֆունտ, այն դեպքում, երբ «կարմիրները» պատրաստ են վճարել 16 մլն ֆունտ: Այս պարագայում, մերսիսայդյան ակումբը որոշեց հրաժարվել տրանսֆերային այդ նպատակից:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դեռ ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը և դիտարկում է այլընտրանքային տարբերակները: Հայտնի է, որ «Սուոնսիի» պաշտպան Բեն Դևիսի համար արված «կարմիրների» 8մլն ֆունտի առաջարկը նույնպես մերժվել է: