• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» մնաց առանց Կոնոպլյանկայի

Եվգենի Կոնոպլյանկա«Լիվեպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանն անցավ առանց ձեռքբերման: «Կարմիրներին» չհաջողվեց պատուհանի փակման վերջին օրը համաձայնության գալ «Դնեպրի» վինգեր Եվգենի Կոնոպլյանկայի տրանսֆերի հարցում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մերսիսայդցիները հեշտությամբ համաձայնության էին եկել ֆուտբոլիստի հետ, ով հաջող բուժզննում էր անցել, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց «Դնեպրի» սեփականատեր Իգոր Կոլոմոյսկիի պատճառով, ով Ուկրաինայի երկրորդ հարուստ մարդն է:

Կոլոմոյսկին այդպես էլ համաձայնության չեկավ «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրի հետ, ով ուրբաթ օրը մեկնել էր Ուկրաինա: Ամենապատասխանատու պահին «Դնեպրի» սեփականատերը հրաժարվեց ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Ավելացնենք, որ «Լիվերպուլը» պատրաստ էր 24-ամյա Կոնոպլյանկայի համար 15 մլն ֆունտ վճարել:

Հետաքրքիր փաստեր