• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» նոր առաջարկ է արել Լալանայի համար

Ադամ Լալանա«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու համար առաջարկված գումարը «Լիվերպուլը» հասցրել է 25 մլն ֆունտի:

Հիշեցնենք, որ «կարմիրները» Լալանայի համար առաջին անգամ 20 մլն ֆունտ էին առաջարկել, սակայն «Սաութհեմպտոնն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց 30 մլն ֆունտ, քանի որ Ադամի տրանսֆերային իրավունքների 25%-ը պատկանում է «Բորնմուտին»:

Այս երկու ակումբներն արդեն կարողացել են համաձայնության գալ Անգլիայի հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտի տրանսֆերի հարցում, ով առաջիկա օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլում»: Կան բոլոր նախադրյալները, որ այժմ «Սաութհեմպտոնն» իր համաձայնությունը կտա Լալանայի տեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Լալանայի հանդեպ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Տոտտենհեմը», որի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն օրեր առաջ է հեռացել «Սաութհեմպտոնից»:

Հետաքրքիր փաստեր