• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» նոր պայմանագրեր է ստորագրել Ֆլանագանի և Այբի հետ

Ջորդան Այբ«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է իր պաշտպան Ջոն Ֆլանագանի և վինգեր Ջորդան Այբի հետ նոր պայմանագրերի ստորագրման մասին:

22-ամյա Ֆլանագանը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի խաղի, սակայն «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շարունակում է մեծ հույսեր կապել տաղանդավոր պաշտպանի հետ:

Ֆլանագանին թիմում պահելու Ռոջերսի ցանկությունն ամրագրվեց նրա պայմանագրի երկարացմամբ: Ջոնի վերադարձը սպասվում է 6-ից 9 ամսում:

Նոր պայմանագիր է ստացել նաև 19-ամյա Այբը, ով այս մրցաշրջանում վարձակալությունից վերադարձավ «Էնֆիլդ»: Ջորդանն ակումբի առաջին թիմում մասնակցել է արդեն 13 խաղի:

Լուրերի համաձայն, նոր պայմանագրով Այբի աշխատավարձն ավելացել է շաբաթականա 35 հզր ֆունտով: Բանակցությունները շատ արագ են ընթացել, քանի որ Ջորդանը չունի գործակալ: