• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» չի գնի Ալի Սիսոկոյի տրանսֆերային իրավունքները

Ալի Սիսոկո«Լիվերպուլը» որոշել է չօգտվել «Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոյին գնելու իր իրավունքից:

26-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Էնֆիլդում»: Սիսոկոն «կարմիրների» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 13 հանդիպման, սակայն այդպես էլ չի կարողացել բավարար տպավորություն թողնել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի վրա:

Ինչպես հաղորդում է իսպանական Plaza Deportivo պարբերականը, վարձակալության ժամկետի լրանալուց հետո Սիսոկոն կվերադառնա «Վալենսիա»: Հիշեցնենք, որ պայմանագրով «Լիվերպուլն» իրավունք ուներ Ալիին գնել 4 մլն եվրոյով (3.3 մլն ֆունտ):

Սակայն Ռոջերսը որոշել է, որ իր թիմին պետք չէ Սիսոկոն, ով բավական բարձր աշխատավարձ է ստանում: Լիվերպուցիներն այդ մասին արդեն հայտնել են իրենց իսպանացի գործընկերներին: