• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պայմանագիր է առաջարկել Սամուել Էտո՚Օին

Սամուել Էտո՚Օ«Լիվերպուլը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օին:

Նախորդ մրցաշրջանի ավարտին «Չելսիից» հեռանալուց հետո կամերունցի վետերանը Պրեմիեր Լիգայում մնալու ցանկություն հայտնեց: Սամուելին ցանկանում էր իր թիմում տեսնել նաև «Էվերթոնը», սակայն, ինչպես երևում է, «Լիվերպուլը» հաղթել է այդ միկրոպայքարում:

Ինչպես հաղորդում է Goal-ը, «կարմիրներն» Էտո՚Օին շաբաթական 75 հզր ֆունտ աշխատավարձով մեկ տարվա պայմանագիր են առաջարկել՝ գումարած բոնուսները, որոնք կախված կլինեն Սամուելի ելույթներից:

Եթե Էտո՚Օն համաձայնվի առաջակին, ապա «Էնֆիլդում» կարող է միանալ Մարիո Բալոտելլիին, ում հետ ժամանակին խաղացել է «Ինտերում»: