• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստվում է առաջարկ անել Լալանայի համար

Ադամ ԼալանաԻնչպես հայտնի է դառնում Sky Sports-ից, «Լիվերպուլը» լրջորեն պատրաստվել է գնել «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանային:

25-ամյա վինգերը փայլուն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը: Առջևում Ադամին սպասվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ, շատերի կարծիքով, նա կխաղա Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում:

Լալանան ընթացիկ մրցաշրջանի 37 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ և այդ ցուցանիշով Պրեմիեր Լիգայի կիսապաշտպաններից զիջում է միայն Յայա Տուրեին, Սթիվեն Ջերարդին և Էդեն Ազարին: Ընդհանուր առմամբ, Ադամն իր խաղընկերների համար 69 գոլային պահ է ստեղծել:

Աղբյուրի հաղորդմամբ, Լալանան «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հաղորդվում է նաև, որ «կարմիրները» մտադիր են գործարքն ավարտին հասցնել մինչև աշխարհի առաջնությունը:

Հետաքրքիր փաստեր