• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ջախջախեց առաջատար «Արսենալին» (տեսանյութ)

LiverpoolՊրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր առաջատար «Արսենալին»:

«Կարմիրները» փայլուն խաղ անցկացրին՝ ջախջախելով լոնդոնյան ակումբին: «Լիվերպուլը» ակտիվ սկսեց խաղը և արդեն 20-րդ րոպեին հասցրել էր 4 գնդակ ուղարկել Վոյցեխ Շեսնիի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձան սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը և երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիել Սթարիջը:

«Զինագործների» միակ գնդակը 69-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Միկել Արտետան:

«Լիվերպուլը» հաղթեց 5:1 հաշվով և վաստակած 50 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:

Գոլեր. Շկրտել՝ 1ր, 10ր, Ստերլինգ՝ 16ր, Սթարիջ՝ 20ր, Արտետա՝ 69ր (11մ):