• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» վարձակալեց Մանկիլոյին

Խավիեր Մանկիլո«Լիվերպուլը» մեկ տարի ժամկետով վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խավիեր Մանկիլոյին: Այս մասին հաղորդում է «կարմիրների» պաշտոնական կայքը:

20-ամյա Մանկիլոն համարվում է իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ուրախ է նրա վարձակալության համար:

Մանկիլոն կարող է խաղալ պաշտպանության բոլոր դիրքերում, ինչը շատ կարևոր է մերսիսայդյան ակումբի համար, որն այդ դիրքում որոշակի խնդիրներ ունի:

-Ես շատ ուրախ եմ այնպիսի ակումբ տեղափոխվելու համար, ինչպիսին «Լիվերպուլն» է: Կարծում եմ՝ սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Երբ հայտնում են, որ քեզ հետ ցանկանում է պայմանագիր ստորագրել «Լիվերպուլը», մտածելու այլ բան չի մնում, քան տեղափոխվել այստեղ,- ասել է Մանկիլոն:

Հետաքրքիր փաստեր