• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցանկանում է Սուարեսի փոխարեն իր թիմ վերցնել Վիլֆրիդ Բոնիին

Վիլֆրիդ Բոնի«Լիվերպուլը» մտադիր է «Բարսելոնա» տեղափոխվող Լուիս Սուարեսի փոխարեն ակումբը հրավիրել «Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին:

Երեկ «կարապների» նախագահ Հյու Ջենկինսը հայտնեց, որ Բոնիի տրանսֆերի հետ կապված «Լիվերպուլն» իրենց չի դիմել: Սակայն Daily Mirror պարբերականը վստահեցնում է, որ այժմ «կարմիրների» տրանսֆերային գլխավոր նպատակը հենց Բոնին է:

Առաջիկա ժամերի ընթացքում Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը կտեղափոխվի «Բարսելոնա»: «Լիվերպուլը» կորցնում է հարձակման գծում իր առաջատարին, սակայն Բրենդան Ռոջերսն ունի դրա լուծումը:

Աղբյուրի հաղորդմամբ, 25-ամյա իվուարցու պայմանագրով «կարապները» նրան բաց կթողնեն 19 մլն ֆունտի դիմաց:  Բոնին այնքան էլ չի ցանկանում հեռանալ «Սուոնսիից», սակայն Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորությունը կարող է ստիպել ընտրել «Լիվերպուլը»: