• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» չորրորդ նորեկը կդառնա Լազար Մարկովիչը

Լազար Մարկովիչ«Լիվերպուլը» շատ մոտ է ամառվա ընթացքում իր չորրորդ տրանսֆերի իրականացմանը: «Կարմիրները» 25 մլն ֆունտով կգնեն «Բենֆիկայի» վինգեր Լազար Մարկովիչին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Լիվերպուլն» արդեն սկսել է ծախսել այն գումարը, որը մտադիր է ստանալ Լուիս Սուարեսին «Բարսելոնային» վաճառելով: Մարկովիչի համար նրանք բանակցում էին մի քանի շաբաթ և այժմ կատարել են իրենց առաջարկությունը: Սպասվում է, որ 25 մլն ֆունտը կլինի այն գումարը, որը «Բենֆիկային» կստիպի բաց թողնել 20-ամյա սերբին:

Արժե նշել, որ Լազարի «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին ինֆորմացիան հաստատել են նաև մյուս պարբերականները: Օրինակ, Daily Mail-ը վստահեցնում է, որ մերսիսայդցիները Մարկովիչին կգնեն 20 մլն ֆունտով:

Մարկովիչին գնելուց հետո տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» ծախսած կլինի 60 մլն ֆունտ: Բրենդան Ռոջերսն իր թիմն արդեն համալրել է Ադամ Լալանայով, Էմրե Կանով և Ռիկի Լամբերտով: Մարկովիչից հետո «Լիվերպուլը» կփորձի գնել նաև «Սաութհեմպտոնի» պաշտպանի Դեյան Լովրենին և «Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջիին: