• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» սեփականատերերը խորհուրդ են հարցնում «Յունայթեդից» և «Արսենալից»

Ջոն Հենրի և Թոմ Վերներ«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը խոստովանել է, որ մերսիսայդյան ակումբի սեփականատերերն օգտվում են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» իրենց գործընկերների խորհուրդներից:

Այժմ «Լիվեպուլը» գտնվում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: Ակումբի գործերը հարթելու նպատակով նախագահ Թոմ Վերներն ու փաստացի սեփականատեր Ջոն Հենրին փորձում են հետևել իրենց ավելի հմուտ գործընկերների խորհուրդներին:

-Հենրին և Թոմը հաճախ են հարցնում Դևիդ Հիլլին «Յունայթեդից» և Իվան Գազիդիսին «Արսենալից». «Ի՞նչ եք Դուք մտածում»: Դա օգտակար է լինում:

Նրանք փորձում են մի քանի կարծիք իմանալ, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչպես գործել: Ավելի լավ է ունենալ սեփականատեր, ով ձգտում է իմանալ ամբողջ տեղեկատվությունը, քան այնպիսի մեկին, ով կասի. «Ես հաջողակ եմ բասկետբոլում, հետևաբար այդպես կլինի նաև ֆուտբոլում»:

Նրանք շատ ժամանակ են վատնում թիմի և խաղն ուսումնասիրելու վրա: Դա օգուտ է բերում «Լիվերպուլին»,- հայտնել է Էյրը: Sports Illustrated