• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» տրանսֆերային ցուցակում են Շաքիրին, Լովրենը և Բերտրանդը

Ջերդան ՇաքիրիThe Guradian պարբերականին հայտնի է դարձել «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից մի քանիսը: Նրանց թվում են «Բավարիայի» վինգեր Ջերդան Շաքիրին և պաշտպաններ Ռայան Բերտրանդը՝ «Չելսիից», Դեյան Լովրենը՝ «Սաութհեմպտոնից»:

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն արդեն հայտնել է, որ գալիք մրցաշրջանում, երբ իր թիմը հանդես է գալու Չեմպիոնների Լիգայում, շատ կարևոր է ոչ թե ֆուտբոլիստների քանակը, այլ՝ որակը:

Ռոջերսն իր թիմի մակարդակը ցանկանում է բարձրացնել 22-ամյա Շաքիրիի միջոցով, ով 2012թ-ին 11.6 մլն եվրոյով տեղափոխվելով «Բավարիա»՝ այդպես էլ չկարողացավ դրևորել իրեն:

«Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանայից բացի «Լիվերպուլը» ցանկանում է գնել նրա թիմակից Դեյան Լովրենին: Խորվաթ պաշտպանը Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում է:

Եվ վերջապես, «Լիվերպուլը» ցանկանում է մեծացնել մրցակությունը պաշտպանության ձախ եզրում, որտեղ այժմ հանդես է գալիս Ջոն Ֆլանագանը: Եթե «Չելսին» հրաժարվի սկսել բանակցությունները Բերտրանդի համար, ապա Ռոջերսը պատրաստ է իր ուշադրությունն ուղղել դեպի «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոն:

Հետաքրքիր փաստեր