• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլն» ու «Էվերթոնը» պատժվել են դրամական տուգանքներով

«Լիվերպուլն» ու «Էվերթոնը» պատժվել են դրամական տուգանքներով՝ փետրվարի 13-ին մերսիսայդյան դերբիում իրենց խաղացողների բախումի պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա սկզբին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց իրենց հարևաններին, իսկ Պրեմիեր լիգայի այս հանդիպման 86-րդ րոպեին զանգվածային անկարգապահութուն եղավ, որին մասնակցում էին նույնիսկ պահեստայինները։

Այդ կոնֆլիկտը սկսվեց «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի և «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի միջև տարաձայնությունով, ով դեղին քարտ ստացավ մրցավար Սայմոն Հուպերից։

Մի քանի օր անց երկու ակումբներին էլ մեղադրեցին իրենց խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ։ Ե՛վ կարմիրները, և՛ իրիսները խոստովանեցին, որ սխալ են թույլ տվել։

Արդյունքում «Լիվերպուլը» տուգանվել է 25 հազար ֆունտ ստեռլինգով ասոցիացիայի անկախ կոմիտեի կողմից, իսկ «Էվերթոնը»՝ 40 հազար ֆունտով:

«Էվերթոնի» նկատմամբ խստացված պատիժը բացատրվում է նրանով, որ սա «իրիսների» մասնակցությամբ երկրորդ նման դեպքն է այս մրցաշրջանում՝ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղից հետո։