• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիվերպուլ․ Գնդակ․ Հարված․ Գոլ

16 տարի առաջ։ 16 տարի առաջ էր, երբ Լիվերպուլը Պրեմիեր Լիգայում երեք անընդմեջ խաղերում չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։ 0-0 Էնֆիլդում Մանրեսթեր Յունայթեդի հետ խաղում սարսափելի չէ, բայց Լիվերպուլի գոլազուրկ շարքը անհագսստնալու տեղիք է տալիս, նախկինում մենք անդրադարձել ենք խնդիրներից մեկին :

«Մենք ուղղակի չկարողացանք գոլի հեղինակ դառնալ, իմ տղերքի խաղից ես գոհ եմ, ուղղակի պետք է գրավել դարպասը, եթե մենք ուզւոմ ենք հաղթել»,-խաղից հետո ասաց Յուրգեն Կլոպպը։  Բայց խնդիրը հենց գոլային պահեր ստեղծելու սակավության մեջ է։ Լիվերպուլը սովոր չէ մինիմալ պահերով հաղթաբակներ տանել։

Գերմանացի մասնագետը շատ լավ հասկանում է ստեղծված իրավիճակի լրջությունը, այդ էր պատճառը, որ նա դեռ Յունայթեդի հետ խաղից առաջ դժգոհում էր 11 մետրանոցների մասով՝ ակնարկելով, որ մանկունյանցիները «մի տեսակ շատ են վաստակում դրանց իրավումնքը, իսկ այ օրինակ Լիվերոպուլի նկատմամբ շատ ավելի խիստ են»։ Ինչևէ, Յուրգենի «mind games»-ը  (բանականության խաղեր) ավելի պաշտպանողական բնույթ ուներ, նման հնարքի մարզիչներ դիմում են հիմնականում մրցավարների վրա ներազդելու համար, չէ որ նրանք էլ են մամուլ կարդում։

Լիվերպուլը վերջին անգամ Պրեմիեր Լիգայում գոլի հեղինակ է դարձել 348 րոպե առաջ, երբ Սադիո Մանեն գրավեց Վեսթ Բրոմվիչի դարպասը, դրանից հետո միայն խավար, խավար, խավար։ Իհարկե Յուրգեն Կլոպպի թիմը որպես այդպիսին խաղային խնդիր չունի, երեկ Մանչեսթերի հետ խաղում շատ լավ հնարավորույթուն ուներ Բոբի Ֆիրմինոն, այն էլ երկու, բայց բրազիլիացին ձախողեց։ Երկրորդ խաղակեսում չպահպանվեց ռիթմը, ինչի մասին բազմիցս խոսել է Յուրգեն Կլոպպը, որ Լիվերպուլը չի պահպանում, նույնիսկ տեղ-տեղ չի զգում ռիթմը։ Երկրորդ 45 րոպեներին Մնաչեսթերը սկսեց վերահսկել իրավիճակը, ու եթե առաջին կեսում Լիվերպուլն էր մոտ հաջողության հանսելուն, ապա երկրորդ խաղակեսում ճիշտ հակառակն էր։

Բայց մերսիսադյան ակումբում մի հոգի կար, ով փայլում էր ամբողջ խաղային ժամանակահատվածում, իհարկե Տիագո Ալկանտարան։ Նա է այս Լիվերպուլի փրկության փարոսը։  Երկու ամիս դուրս մնալուց հետո վնասվածքի հետևանքով, Իսպանիայի հավաքականի կիապաշտպանը վերադարձավ ու թիմի համար ամենադժվար ժամանակներում։  Մանչեսթեր դեմ խաղում Ալկանտարան կատարել է ամենաշատ գնդակի հպումը խաղադաշտում՝ 121, կատարել է ամենաշատ փոխանցումները՝ 83,  87% ճշգրտությամբ, ավելին ոչ ոք չի ստեղծել։ Այ հիմա կարդում եք այս տեքստը ու հարցմնում՝ լավ ի՞նչն է իսպանացուն դարձնում այսքան յուրահատուկ․ խաղային ինտելեկտից զատ, Ալկանտարան յոթ անգամ կասեցրել հակառակորդի գրոհը, երեք անգամ խլել գնդակը, մետաքս  ու երկաթ մի ֆուտբոլիստի մեջ, բացառիկ համադրություն։

Շակիրի փոխարինումից հետո Տիագոն ստիպված ավելի հեռու էր գործում հակառակորդի տուգանայինից, բայց այդտեղից էլ նա քիչ վտանգավոր չէր։ Իսպանացու այս պերֆորմանսը մտածելու տեղիք պետք  է տա Կլոպպին․ խնդիրը նաև կենտրոնականների վնասվածքներն են, ինչը, միանշանակ ազդում է  Լիվերպուլի խաղի վրա․ եթե գոնե Մատիպը առողջանա, ապա Հենդերսոնը կտեղափոխվի իր խաղային դիրք ու Ալկանտարան ավելի շատ ազատություն կստանա, ինչը ուղղակիորեն կազդի մերսիսադյան ակումբի գրոհների որակի վրա։

Իրականում Լիվերպուլը չունի խաղային խնդիր, Յուրգեն Կլոպպի խնդիրը վնասվածքներն են, որը անմիջականորեն ազդում է գոլային պահեր ստեղծելու վրա, այլ ձևով ասած՝ մի շարք առանցքային ֆուտբոլիստների դուրս մնալու հետևաքով թիմը չի կարողանում պահպանել իր խաղային ռիթմը։

                                                                                                                           Կարեն Պողոսյան