Պեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Աստոն Վիլլային»:
«Կարմիրները» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեցին «վիլլացիներից»: Հանդիպման միակ և Պոլ Լամբերտի սաների համար հաղթական գոլը խաղի 9-րդ րոպեին խփեց Գաբրիել Ագբոնլահորը:
Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան»՝ վաստակած 10 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլ. Ագբոնլահոր՝ 9ր: