• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լոնդոն ֆուտբոլային մրցանակաբաշխություն-2023»-ում «Արսենալը» ստացավ բոլոր գլխավոր մրցանակները

«Լոնդոն ֆուտբոլային մրցանակաբաշխություն-2023»-ում «Արսենալի» ներկայացուցիչները ստացել են բոլոր գլխավոր մրցանակները։

Տարվա լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորին։ Այստեղ նորվեգացի կիսապաշտպանի մրցակիցներն էին նրա թիմակից Բուկայո Սական, «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Բրենտֆորդի» Իվան Թոնին և «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։

Այդ երեկո Սական անվարձահատույց չմնաց՝ ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ խաղացող: «Զինագործների» եզրային հարձակվողը առաջ է անցել թիմակիցներ Գաբրիել Մարտինելիից և Վիլյամ Սալիբայից, «Կրիստալ Փելեսի» Մայքլ Օլիսից և «Միլուոլի» Բիլի Միտչելից:

Տարվա մարզչի կոչումը բաժին հասավ Միկել Արտետային։ Բացի «Արսենալի» իսպանացի մարզչից, այդ մրցանակին հավակնում էին նաև «Լեյթոն Օրիենտի» Ռիչի Ուելենսը, «Չելսիի» կանանց թիմի մարզիչ Էմմա Հեյսը, «Բրենտֆորդի» ղեկավար Թոմաս Ֆրանկը և «Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվան:

Վերջապես մայրաքաղաքի լավագույն դարպասապահ ճանաչվեց Աարոն Ռեմսդեյլը։ «Զինագործների» 1-ին համարը շրջանցել է «Բրենտֆորդի» Դավիդ Ռայային, «Ֆուլհեմի» Բերնդ Լենոյին, «Չելսիի» Կեպա Արիզաբալագային և «Լեյթոն Օրիենտի» Լոուրենս Վիգուգուին:

Հետաքրքիր փաստեր