• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Հոլտբին տեղափոխվեց «Տոտտենհեմ»

Լուիս Հոլտբի«Տոտտենհեմն» ավարտին հասցրեց «Շալկե-04»-ի կիսապաշտպան Լուիս Հոլտբիի անհապաղ տրանսֆերը 1.5 մլն ֆունտով:
Այս մասին հայտնում է goal.com կայքը:

Գերմանացի ֆուտբոլիստն ավելի վաղ համաձայնվել էր տեղափոխվել Լոնդոն մրցաշրջանի ավարտից հետո որպես ազատ գործակալ, սակայն «Տոտտենհեմը» ցանկանում էր արդեն այս ամսին ձեռք բերել կիսապաշտպանին:

Բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն վիրահատել է ծունկը և մրցաշրջանի մնացած հատվածում չի կարողանա օգնել թիմին: Հետևաբար, Անդրե Վիլաշ-Բոաշն այդ դիրքի համար քիչ խաղացողներ ուներ:

«Շալկեն» ամսվա ընթացքում մերժել էր «Տոտտենհեմի» մի քանի առաջարկներն այն ֆուտբոլիստի համար, որը Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագն է: Իսկ այժմ արդեն կողմերը համաձայնության եկան:

Հոլտբին 25 խաղում 4 գնդակ է խփել գերմանական ակումբի կազմում:

Հետաքրքիր փաստեր