• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը Ուրուգվայի ազգային հավաքականում մարզումների ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն անհաջող վայրէջք է կատարել ծնկի վրա: Այժմ Լուիսը պետք է ենթարկվի վիրահատության, որի ապաքինումը սովորաբար տևում է չորսից վեց շաբաթ: Անգամ Լուիսի համար ամենաիդեալական կանխատեսումներով, նա բաց կթողնի աշխարհի առաջնությունում Կոստ-Ռիկայի դեմ խմբային փուլի խաղը:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի հետ նույն խմբում է նաև Անգլիայի ազգային հավաքականը: