• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը չի բողոքարկելու

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշել է չբողոքարկել 10 խաղով որակազրկումը, որով Ֆուտբոլի ասոցացիան պատժել է նրան «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:

Այսպիսով, 26-ամյա ուրուգվայցին սկսում է կրել իր պատիժը: Սա փաստացի նշանակում է, որ «Լիվերպուլը» 5 ամսով՝ մինչև հոկտեմբեր, զրկվելու է իր առաջատար խաղացողից:

Հիշեցնենք, որ երեկ Ֆուտբոլի ասոցացիան ուղարկել էր գրավոր բացատրություն, թե ինչու Սուարեսը որակազրկվեց 10 խաղով: Սովորաբար դաժանության համար ֆուտբոլիստները որակազրկվում են երեք խաղով: Վերլուծելով իրավիճակը՝ ակումբը որոշեց չբողոքարկել:

Ավելացնենք, որ Լուիսին վաճառելու դեպքում էլ ֆուտբոլիստն ամեն դեպքում պատիժը կկրի: