• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուի Նիկոլեն. «Միայն էշը «Մոնպելյեի» փոխարեն կնախընտրի «Նյուքասլին»

Մապու Յանգա-Մբիվա«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը կարծում է, որ իր ակումբի պաշտպան Մապու Յանգա-Մբիվան «էշի» պես կվարվի, եթե տեղափոխվի «Նյուքասլ»:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Յանգա-Մբիվան բաց է թողել բուժզննումը «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Այնուամենայիվ, մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի «Նյուքասլ»: Այս մասին փաստում է նույնիսկ Նիկոլենի հայտարարությունը:

Գործարարը, որը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Ֆրանսիայի վերջին առաջնությունը հաղթելուց հետո ներկեց մազերը «Մոնպելյեի» գույներով, խոստովանել է, որ շատ չի տխրելու ֆուտբոլիստի հեռանալուց հետո:

-Եթե նա ընտրի «Նյուքասլը», ուրեմն իսկական էշ է: Իմ մեղքի բաժինը այստեղ չկա, բայց կարծում եմ՝ մեծ դեր ունեցավ «Նյուքասլի» գլխավոր մարզիչը՝ Ալան Պարդյուն: «Նյուքասլն» իրականում հեռու է լավագույն ընտրություն լինելուց: Համոզված եմ՝ նրանք կբաժանվեն արդեն հաջորդ տարի:

Մինչդեռ սա ինձ չպետք է անհանգստացնի, և մենք հաստատ չենք պատրաստվում լացել: Նա անփոխարինելի չի: Կարևորն այն է, որ մենք գումար կստանանք այս գործարքից,- հայտնել է նա: L’Equipe

Հետաքրքիր փաստեր