• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս. Ես կարող եմ իմ խաղով ապահովել Ալենի համար ազատ գոտիներ հարձակվելու համար

Լուկաս Լեյվա«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկասն արդեն ապաքինվել է և վերադարձել դաշտ: Նա համոզված է, որ հիմա խաղընկերներն ավելի մեծ տարածություն կունենան կիսապաշտպանությունում հարձակվողական գործողությունների համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կայքին տված հարցազրույցում բրազիլացի ֆուտբոլիստը անդրադարձել է իր խաղընկերր Ջո Ալենին:

-Ես դեռ չեմ ունեցել բավականին ժամանակ Ջո Ալենի հետ աշխատելու համար: Նա թիմին միացավ այն ժամանակ, երբ ես վնասվածք ստացա:

Երևում է, որ Ջոն սիրում է միանալ գրոհներին և ստեղծել գոլային պահեր: Նա սովոր էր հենց այսպես խաղալ դեռ «Սուոնսիում»: Նա շատ վստահ է զգում իրեն` գիտակցելով, որ մենք անհրաժեշտության դեպքում կմիանանք ու կօգնենք նրան: Եվ ես կարող եմ իմ խաղով ապահովել Ալենի համար ազատ գոտիներ հարձակվելու համար:

Լուկասն ուրախ է, որ նորից միանում է թիմին և կարող է օգնել Ջերարդին, Շահինին և Շելվիին:

Հետաքրքիր փաստեր