• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Լեյվան վստահ է, որ «Լիվերպուլը» կպայքարի Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար

Լուկաս Լեյվա«Լիվերպուլն» այս մրցաշրջանի ավարտին կարող է տեղ գտնել լավագույն քառյակում: Նման կարծիքի է թիմի կիսապաշտպան Լուկաս Լեյվան:

Այս պահին «կարմիրները» 7 միավորով հետ են մնում 3-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիից», սակայն Լուկասը վստահ է, որ ամեն ինչ կարելի է շտկել:

-3-րդ հորիզոնականից այնքան էլ հեռու չենք գտնվում: Եթե ավելի վաղ մի քանի հաղթանակներ տանեինք, ապա այժմ կլինեինք ավելի բարձր հորիզոնականներում: Սակայն ժամանակը հետ տալ չենք կարող,-ասել է Լուկասը The Guardian պարբերականին:

-Այնուամենայնիվ առջևում դեռ շատ խաղեր կան, և եթե մեզ հաջողվի մի քանի անընդմեջ հաղթանակ տոնել, ապա ընդհուպ կմոտենանք լավագույն քառյակին:

«Լիվերպուլի» կիսապաշտպանի խոսքերով նրանք պետք է վաստակեն ավելի շատ միավորներ և որ ամենակարևորն է, վստահ լինեն իրենց ուժերին:

Հետաքրքիր փաստեր