• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Լեյվա. «Սուարեսը կվերադառնա ավելի ուժեղ, քան եղել է»

Լուկաս Լեյվա և Լուիս Սուարես«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան դրական պահեր է տեսնում Լուիս Սուարեսի որակազրկման մեջ և կարծում է, որ իր թիմակիցը կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում է եղել:

Շատ է խոսվում այն մասին, որ որակազրկման պատճառով «Լիվերպուլը» կարող է վաճառել ուրուգվայցուն: Մինչդեռ Լուկասը հույս ունի, որ Լուիսը կմնա:

-Որպես խաղացողներ՝ մենք բոլորս էլ աջակցում ենք նրան: Նա ակումբի համար կարևոր խաղացող է և այն մարդն է, ում պետք է օգնենք: Լուիսի հետ չեմ քննարկել նրա ապագան: Մենք այդ մասին չենք խոսել: Դա իր անձնական կյանքն է: Չգիտեմ, թե նա ինչ է որոշել, սակայն նա պայմանագիր ունի:

Այն փաստը, որ «Սեյնտ Ջեյմս Պարկում» երկրպագուները երգում էին Սուարեսի անունը, միայն ցույց է տալիս նրանց սերը Լուիսի նկատմամբ: Իհարկե, նա նույնպես սիրում է այս ակումբը: Բոլորս էլ հույս ունենք, որ Լուիսը հաջորդ մրցաշրջանում էլ կլինի «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

Կատարվածից հետո գրեթե ամեն օր Լուիսի կողքին եմ եղել: Այժմ նա լավ է: Նա գիտի, որ բաց է թողնելու մի քանի հանդիպում, սակայն կվերադառնա ավելի ուժեղ: Լուիսը փորձում է վերադառնալ՝ որպես ավելի ուժեղ ֆուտբոլիստ և լավագույն մարդ, եթե դա հնարավոր է,- հայտնել է Լեյվան: