• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Լեյվա. «2010 թվականին քիչ էր մնում՝ հեռանայի «Լիվերպուլից»

Լուկաս Լեյվա«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան խոստովանել է, որ 2010 թվականին քիչ էր մնում հեռանար ակումբից, երբ «կարմիրների» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը թիմ հրավիրեց Կրիստիան Պոուլսենին:

Պոուլսենը Հոջսոնի գլխավորությամբ հանդես էր եկել «Կոպենհագենում»: Այդ իսկ պատճառով Ռոյն ակումբ հրավիրեց քաջածանոթ խաղացողին:

Սակայն ֆուտբոլիստը «Լիվերպուլում» մնաց միայն մեկ մրցաշրջան, հենց նույն այն 2010/11 մրցաշրջանը, որի արդյունքներով Լուկասն իր թիմում ճանաչվեց տարվա խաղացող:

-Զգում էի, որ գործնականում իմ օրերն ակումբում հաշված են: Գրեթե հեռացել էի:

Գիտեի, որ նրանք խաղացողներ են փնտրում: Այդ ժամանակ նրանք գնեցին Կրիստիան Պոուլսենին, և այսպիսով ինձ հասկացրին, որ ես իրենց ծրագրերի մեջ չեմ մտնում:

Իսկապես մոտ էի Իտալիա տեղափոխվելուն: Որոշ պատճառներով ես չհեռացա, մնացի: Մի քանի խաղից հետո ես վերադարձրի իմ տեղը թիմում և սկսեցի ավելի հաճախ խաղալ:

Հետո եկավ Դալգլիշը: Ես սկսեցի մեծ վստահությամբ խաղալ, և այդ մրցաշրջանի արդյունքներով երկրպագուներն ինձ ճանաչեցին լավագույն խաղացող: Այդ պահը շատ կարևոր էր ինձ համար,- հայտնել է Լուկասը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: