• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Պոդոլսկիին կոճի վիրահատություն է սպասվում

Լուկաս ՊոդոլսկիԸնթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին վիրահատվելու է: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:

Աղբյուրը հաղորդում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին կոճն անհանգստացնում է իր ամբողջ անգլիական դեբյուտային մրցաշրջանի ընթացքում: Այդ խնդիրները հատկապես նկատելի դարձան մրցաշրջանի երկրորդ հատվածում, երբ Լուկասը կորցրեց տեղը «զինագործների» հիմնական կազմում:

Վերջ ի վերջո «Արսենալի» բժշկական անձնակազմը որոշում կայացրեց՝ վիրահատելու ֆուտբոլիստի ձախ կոճը: Վիրահատությունը կատարվելու է մրցաշրջանի ավարտից հետո: Սա նշանակում է, որ Պոդոլսկին չի մասնակցելու հավաքականի ընկերական խաղերին Էկվադորի և ԱՄՆ-ի դեմ համապատասխանաբար մայիսի 29-ին և հունիսի 2-ին:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 39 խաղերում 27-ամյա Պոդոլսկին «Արսենալի» կազմում ամբողջությամբ խաղացել է 90 րոպե ընդամենը չորս անգամ:

Հետաքրքիր փաստեր