• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Պոդոլսկին չի պատրաստվում հեռանալ «Արսենալից»

Լուկաս Պոդոլսկի«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնել է, որ չնայած «Յուվենտուսի» հետաքրքրությանը, ինքը չի պատրաստվում փոխել ակումբը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Արսենալին» է միացել անցած ամառ և արդեն դարձել է 8 գոլի հեղինակ: Սակայն Լուկասը վերջին օրերին առողջական խնդիրների պատճառով դաշտ դուրս չի եկել:

Չնայած իր ապագայի մասին տարբեր լուրերին, Պոդոլսկին ուրախ է Լոնդոնում: Այլ ակումբների հետաքրքրության մասին լուրերը Լուկասը ընդունում է որպես հաճոյախոսություն:

-Ես կարող եմ երկու բան ասել: Առաջինը, եթե ինչ-որ ակումբներ հետաքրքրվում են ինձնով, ապա ես ոչնչով չեմ կարող օգնել:

Երկրորդը, յուրաքանչյուր հետաքրքրություն ստիպում է ինձ հպարտանալ, քանի որ դա Լոնդոնում իմ խաղի գնահատականն է: Քիչ է հավանականությունը, որ ես կհեռանամ «Արսենալից», քանի որ ես այստեղ ինձ երջանիկ եմ զգում,- ասել է Պոդոլսկին: Bild