• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լուտոնը» նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր

«Լուտոնը» նվաճեց Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ուղեգիր՝ եզրափակչում «Կովենտրիի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։

Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Լուտոնն» ու «Կովենտրին», որոնք Չեմպիոնշիփի առաջնությունն ավարտեցին երրորդ և հինգերորդ տեղերով, իսկ կիսաեզրափակչում հաղթեցին համապատասխանաբար «Սանդերլենդին» և «Միդլսբրոյին»։

Ուեմբլիում շաբաթ օրը կայացած խաղում հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում Ջորդան Կլարկի ջանքերով, սակայն ընդմիջումից հետո «Լուտոնը» պատասխանեց Գուստավո Համերի գոլով։

Հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ հտնվեց «Լուտոնը»:

Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում Ռոբ Էդվարդսի թիմը կընկերակցի «Բերնլիին» և «Շեֆիլդ Յունայթեդին» Պրեմիեր լիգայում։

«Լուտոն» 1-1 «Կովենտրի»։ (6-5):
Գոլեր՝ Համեր  – Կլարկ :

Հետաքրքիր փաստեր