• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խաբի Ալոնսոն հունվարին կարող է վերադառնալ «Լիվերպուլ»

Խաբի ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ «Լիվերպուլ»:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Ալոնսոյի ներկայիս պայմանագիրն «արքայական ակումբի» հետ լրանում է արդեն այս մրցաշրջանի ավարտին և քիչ հավանական է, որ նա նոր պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ:

Այժմ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին: Աղբյուրի հաղորդմամբ, «Ռեալն» արդեն պատրաստակամություն է հայտնել հունվարին բաց թողնել 31-ամյա իսպանացուն, որպեսզի խուսափի նրան առանց գումարի այլ ակումբին զիջելուց:

Հիշեցնենք, որ 2009թ-ին «Լիվերպուլն» Ալոնսոյին 30 մլն ֆունտով վաճառեց «Ռեալին»: Մերսիսայդցիների կազմում Խաբին հինգ մրցաշրջան է խաղացել և այդ ընթացքում հաղթել է Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: