• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խեդիրան «Արսենալից» պահանջել է շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձ

Սամի Խեդիրա«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի աշխատավարձի հետ կապված պահանջները կարող են խոչընդոտել նրա՝ «Արսենալ» տեղափոխությանը:

Երկուշաբթի օրը միանգամից մի քանի իսպանական պարբերականներ հայտնեցին, որ «Արսենալը» շատ մոտ է 27-ամյա Խեդիրային գնելուն, ով երկու օր առաջ Գերմանիայի ազգային հավաքականի հետ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Goal պարբերականի տվյալներով, «Ռեալը» ոչ մի կերպ չի կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ Սամիի հետ, ինչի համար էլ իսպանական գրանդը պատրաստ է նրան 20 մլն ֆունտով վաճառել «Արսենալին»:

Սակայն այս տրանսֆերը վտանգված է Խեդիրայի ֆինանսական պահանջների պատճառով: Սամին լոնդոնյան ակումբից պահանջել է շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձ, այն դեպքում, երբ «Արսենալի» ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստներ Ալեքսիս Սանչեսը և Մեսութ Օզիլը շաբաթական ստանում են 130-140 հզր ֆունտ աշխատավարձ:

Հետաքրքիր փաստեր