• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խեսուս Նավաս. «Բարսելոնան» այլևս առաջվանը չէ»

Խեսուս Նավաս«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Խեսուս Նավասը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իրենց մրցակից «Բարսելոնան» թույլ կողմեր ունի, որից իրենք կարող են օգտվել:

«Սևիլիայի» կազմում Նավասը բազմիցս խաղացել է «Բարսելոնայի» դեմ և նկատում է կատալոնցիների նահանջը: Խեսուսի կարծիքով, «Բարսելոնայի» մարզական պիկն արդեն անցյալում է:

-Անգամ ամենաուժեղ ակումբներն են թույլ կողմեր ունենում: «Բարսելոնան» խնդիրներ ունի ստանդարտների և հակագրոհների ժամանակ: Նրանք ուրախ չեն, որ մեզ են մրցակից ստացել:

Մենք շատ լավ ենք խաղում, շատ պահեր ենք ստեղծում և շատ գոլեր ենք խփում: Միակ բանը, որ պետք է ավելացնենք, դա խաղի բարձր տեմպն է և ուժեղ պրեսինգը, քանի որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն: «Բարսելոնան» այլևս առաջվա խաղը չի խաղում: Չորս-հինգ տարի առաջվա համեմատ նրանք ավելի թույլ են: Սակայն փաստ է, որ այժմ Լա Լիգայի առաջատարների թվում են և հասել են Իսպանիայի գավաթի եզրափակիչ,- ասել է Նավասը: ESPN

Թեմատիկ նորություններ