• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խոսե Էնրիկե. «Դաշտում առաջին հերթին փնտրում եմ Սուարեսին»

Խոսե Էնրիկե և Լուիս Սուարես«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն իր թիմակից Լուիս Սուարեսին համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Նա խոստովանել է նաև, որ դաշտում առաջին հերթին փնտրում է հենց ուրուգվայցի հարձակվողին:

Սուարեսի անհավանական խաղն օգնում է «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում բարձրանալու համար: Բացի այդ, ակումբը տեսականորեն պահպանում է հնարավորությունը՝ նվաճելու Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Անձամբ ֆուտբոլիստն էլ հնարավոր է հռչակվի «Տարվա ֆուտբոլիստ» և «Առաջնության լավագույն ռմբարկու»:

-Փոխանցում կատարելու համար առաջին հերթին փնտրում եմ Լուիսին: Միշտ փորձում եմ փոխանցել հենց նրա ուղղությամբ, իսկ հետո նա արդեն կանի մնացածը:

Նրա հետ իսկապես հեշտ է աշխատելը: Նա մեր լավագույն խաղացողն է և կարող է ոչնչից ինչ-որ բան ստեղծել:

Այսպես է հենց «Բարսելոնայում»: Առաջին խաղացողն, ում փնտրում են դժվարին իրավիճակներում, Մեսսին է, քանի որ գիտես, որ նա կարող է ինչ-որ բան անել:

Լուիսի դեպքում էլ է նույնը: Նայում եմ նրան ու գիտեմ, որ նա կարող է հատուկ ինչ-որ բան անել: Մենք հիանալի հասկանում ենք միմյանց,- հայտնել է Էնրիկեն: Sky Sports