• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատա. «Յունայթեդը» պատրաստ է «Բավարիայի» դեմ խաղին»

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ խաղից առաջ իր թիմի համար լավ մարզում էր «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակը (0:4):

Մատան իր դուբլով «կարմիր սատանաներին» օգնեց ջախջախիչ հաղթանակ տանել «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Այժմ «Յունայթեդը», ճիշտ է, առանց Մատայի, ով «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների Լիգյում, պետք է հյուրընկալվի «Բավարիային»:

-Ես կարծում եմ, որ սա շատ լավ երեկո էր մեզ համար, չէ որ մենք արտագնա խաղում 0:4 հաշվով հաղթեցինք: Հիանալի խաղ, չորս խփած գնդակ և այժմ մենք մեծ վստահությամբ մոտենում ենք «Բավարիայի» դեմ խաղին:

Ցավոք ես չեմ կարող մասնակցել այդ խաղին: «Բավարիայի» մարզադաշտի հետ կապված ես լավ հիշողություններ ունեմ: Այդտեղ ես հաղթել եմ Չեմպիոնների Լիգան: Հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնենք և դուրս կգանք հաջորդ փուլ,- ասել է Մատան: Sky Sports

Հետաքրքիր փաստեր