• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատա. «Վիլա-Բոաշը կարող է փոխարինել Մոուրինյոին»

Խուան Մատա, Անդրե Վիլաշ-Բոաշ«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հայտնել է, որ իր նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ապագայում կարող է մարզել «Ռեալը»:

«Ռեալի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոի և նրա հայրենակից Անդրե Վիլաշ-Բոաշի հարաբերությունների մասին լուրերը այժմ իսպանական թերթերի ամենաքննարկվող թեմաներն են:

Օրեր առաջ RTP հեռուստաընկերության եթերում Մոուրինյոին առաջարկեցին նշել Պորտուգալիայի լավագույն մարզիչներին և Ժոզեի նշած ցուցակում տեղ չկար Վիլաշ-Բոաշի համար: Երբ Մոուրինյոին հարցրին, թե արդյոք չի մոռացել իր նախկին օգնականին, նա պատասխանեց, «Ո՛չ»:

Սակայն Մատան, ով խաղացել է Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ, կարծում է, որ 35-ամյա Անդրեն մեծ պոտենցիալ ունի և կարող է մարզել ցանկացած ակումբ:

-Ես կարող եմ ասել, որ Վիլաշ-Բոաշը հիանալի մարզիչ է: Իր երիտասարդ տարիքում նա լուրջ հաջողությունների է հասել:

Մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել: Նա այնպիսի մարզիչ է, որ կարող է ցանկացած ակումբ գլխավորել, այդ թվում նաև «Ռեալը»,- ասել է Մատան: ESPN

Հետաքրքիր փաստեր