• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կագավա. «Պետք է ավելի լավ խաղամ»

Շինջի Կագավա«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավան խոստովանել է, որ պետք է ավելի լավ խաղա, որպեսզի թիմի հիմնական կազմում տեղ ունենա:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում ճապոնացի կիսապաշտպանին խաղադաշտ դուրս բերեց հենց մեկնարկային կազմում: Սակայն արդեն երկրորդ խաղակեսի սկզբում Շինջին փոխարինվեց:

Եվ չնայած, որ Կագավայի փոխարինվելուց հետո «Յունայթեդը» պարտվեց 1:2 հաշվով, ճապոնացին կարծում է, որ ինքը պետք է բարելավի իր խաղը:

-Ես կարծում էի, որ երկրորդ խաղակեսում ավելի մեծ տարածություն կունենամ գրոհներ կազմակերպելու համար: Այդ պատճառով էլ ես տխրեցի, որ փոխարինվեցի: Իհարկե ես շատ մեծ աշխատանք չկատարեցի, քիչ էի գնդակն ինձ մոտ ունենում, սակայն փորձում էի համբերատար լինել:

Ես պետք է բարելավեմ իմ խաղը, հակառակ դեպքում չեմ կարող այս ակումբում մնալ: Ես պետք է այս ամենը դրական կերպով ընդունեմ և առավելագույն ուժեր ներդնեմ արդյունքի հասնելու համար,- Կագավայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր