• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կազեմիրոն պաշտոնապես միացավ «կարմիր սատանաներին»

Դեռ ուրբաթ օրվանից «Յունայթեդը» համաձայնության էր եկել «Մադրիդի Ռեալի» հետ։ Կազեմիրոն 70 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց՝ ներառյալ 10 միլիոն ֆունտ բոնուսները, տեղափոխվեց «Յունայթեդ»:

Այժմ բոլոր թղթաբանական հարցերը հարթվել են, և 30-ամյա բրազիլացին «կարմիր սատանաների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

«Յունայթեդը» ընդունել է փորձառու խաղացողի, հանձինս Կազեմիրոյի,  ով անցկացրել է ավելի քան 550 հանդիպում, այդ թվում՝ 63-ը՝ իր ազգային թիմի կազմում, և նվաճել 22 գավաթ, որից 5-ը Չեմպիոնների լիգայի:

«Ես չափազանց ոգևորված եմ, որ կարող եմ նոր փորձություն սկսել «Մանչեսթեր Յունայթեդում» և Պրեմիեր լիգայում:
Իմ կարիերայի ընթացքում ես աշխատել եմ շատ հիանալի մարզիչների հետ, և այժմ, երբ հանդիպեցի Էրիկին (Տեն Հագին) և լսեցի նրա գաղափարները։ Այժմ բավական ոգևորված եմ, որ պետք է համագործակցեմ նրա, նրա անձնակազմի և իմ նոր թիմակիցների հետ»։

«Ես ավարտում եմ մի գեղեցիկ հատված իմ կյանից Մադրիդում, իսկ մյուսը սկսում եմ Մանչեսթերում, և ինչպես միշտ կենտրոնացած եմ խաղերում հաղթելու, գավաթներ նվաճելու և մեր երկրպագուներին հպարտացնելու այն հաջողություններով, որ հասել է այս մեծ ակումբը»:

«Բոլորը գիտեն «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը, այս ակումբի կարևորությունն աշխարհում և նրա նշանակությունը երկրպագուների համար: Ինձ համար պատիվ կլինի ներկայացնել «Յունայթեդը», և ես պատրաստ եմ ամեն ինչ տալ, որպեսզի օգնեմ թիմին իրականացնել իր հավակնությունները:» – ասել է Կազեմիրոն։

Հետաքրքիր փաստեր